Էրդողանի ավագ խորհրդական. Թել Ավիվում իր դեսպանատունը վերաբացելու համար Թուրքիան սպասում է Իսրայելի կանաչ ազդանշանին


11:22 , 23 դեկտեմբեր, 2020

Pars Today-ը գրում է․

Միջազգային հարցերով Թուրքիայի նախագահի ավագ խորհրդականը, հաստատելով Անկարայի ու Թել Ավիվի միջև երկկողմ բանակցությունները, կանխատեսել է, որ մինչև գալիք տարվա մարտ ամիս Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները կկարգավորվեն:

«Եվրանյուզ»-ի հաղորդմամբ, Եդիթեփ համալսարանի դասախոս և  Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ավագ խորհրդական Մասուդ Հաղի Ջաշենը նշել է.«Եթե Իսրայելի մի փոքր քայլի չափ առաջ շարժվի գուցե Թուրքիան կարողանա երկու քայլ վերցնել»:

Ջաշենը նույնպես ասել է, որ եթե Թուրքիան Իսրայելի կողմից կանաչ ազդանշան նկատի կվերադարձնի իր դեսպանին ու կվերաբացի Թուրքիայի դեսպանատունը: Էրդողանի ավագ խորհրդականը նախատեսում է, որ գալիք տարվա մարտ ամսին երկու երկրների միջև կվերահաստատվեն  դիվանագիտական հարաբերությունները:

Նա շեշտել է, որ Թուրքիայի ու Իսրայելի համար չափազանց կարևոր է անվտանգություն ու խաղաղություն հաստատել և այս հիմունքներով «Կապույտ Մարմարա» օգնության նավի միջադեպից հետո Թուրքիան կխուսափի Իսրայելի հետ ցանկացած առճակատումից:

2010թ. պաշարման մեջ գտնվող Գազայի ժողովրդի համար օգնություն տանող «Կապույտ Մարմարա» նավի վրա Իսրայելի կոմանդոների հարձակումը Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների մթագնման պատճառ դարձան: Այս հարձակման ընթացքում սպանվեցին Թուրքիայի 9 քաղաքցիներ: