Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները գիշերել են Հանրապետության հրապարակում (Video)


10:01 , 23 դեկտեմբեր, 2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները գիշերել են Հանրապետության հրապարակում: Այս պահին քաղաքում ձյուն է տեղում:

Ակցիայի մասնակիցները փայտի վառարանն են միացրել եւ վրան կարտոֆիլ են պատրաստում:

Ցուցարարները կրակ են արել նաեւ մետաղյա տակառների մեջ, որպեսզի տաքանան: