Երբ կառավարելու պատասխանատվությունը ստանձնածը ֆեյք է լինում, միանգամից բալանսը կորում է, քանի որ հիմնական առաքելությունը՝ պաշտպանելու, պայմաններ ստեղծելու չի կարողանում ապահովել


03:17 , 23 դեկտեմբեր, 2020
Բնությունը հրաշալի դասավորել է ամեն ինչ, հենց բնությունն էլ տալիս է մեզ հասարակության իդեալական կառուցվածքի բանալին՝ կարգապահություն, աշխատասիրություն և բնական ընտրություն: Մարդիկ չեն ծնվում հավասար, չեն էլ կարող, ուստի հենց այդ պատճառով էլ գործում է բնական ընտրությունը, երբ ուժեղը, կարողը, խելացին ստանձնում է կառավարելու պատասխանատվությունը՝ պաշտպանելով ու ապահովելով թույլերի կյանքն ու բարեկեցությունը: Բնական ընտրության արդյունքում էլ ձևավորվում է, այսպես կոչված, էլիտան, որը պարտավոր է ստեղծել պայմաններ ու կապիտալ ընդհանուրի համար, ստանձնել պատասխանատվություն, հասարակությունն էլ իր հերթին պարտավոր է ապահովել ստեղծված համակարգի անխափան աշխատանքը:
Հենց խախտվում է բնությամբ պարտադրված այս բալանսը, հասարակությունը սկսում է քանդվել: Երբ կառավարելու պատասխանատվությունը ստանձնածը ֆեյք է լինում, միանգամից բալանսը կորում է, քանի որ հիմնական առաքելությունը՝ պաշտպանելու, պայմաններ ստեղծելու, չի կարողանում ապահովել: Ինչքան երկար է ֆեյք կառավարողը մնում, այնքան ծանր ու անդառնալի են լինում կորուստները, քանի որ, ամեն ինչից զատ, խախտված է նաև բնության հիմնական օրենքներից մեկը: