Իմ անունով բացվել է կեղծ պրոֆիլ․ ՊՈԱԿ-ի նորանշանակ տիկնոջը զգուշացնում եմ, որ ինքը շատ անփառունակ վախճան է ունենալու, եթե շարունակի իր նախորդների հակահիգիենիկ գործը․ Նաիրա Զոհրաբյան


01:31 , 23 դեկտեմբեր, 2020
Ընդդիմության գործողությունների ակտիվացմանը զուգահեռ Նիկոլը մի այլ էնտուզիազմով ակտիվացրել է իր ֆեյք զորամիավորումները:
Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնեմ, որ իմ անունով բացվել է կեղծ պրոֆիլ և հորինվում են տարբեր մարդկաց հետ, իբր, մեսենջեր հավելվածով զրույցներ ու երեւի ՊՈԱԿ-ի նորանշանակ կին դիջեյի հրահանգով ողջ այդ աղտեղությունը տարածում են իրենց կոյուղամեդիաներով: Տեղեկացնեմ, որ իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից պաշտոնապես պաշտպանված է կապույտ գույնի նշագրմամբ և իմ անունով ցանկացած այլ պրոֆիլ կեղծ է, ինչպես որ կեղծ էր թե՛ այսօր, եւ կեղծ է լինելու թե՛ վաղը և թե՛ որևէ օր հորինվող երկխոսություն իմ անունից:
Անկումիդ հատակը չի երեւում Նիկոլ։
Իսկ ՊՈԱԿ-ի նորանշանակ տիկնոջը զգուշացնում եմ, որ ինքը շատ անփառունակ վախճան է ունենալու, եթե շարունակի իր նախորդների հակահիգիենիկ գործը:
Իմ պաշտոնական էջը սա է և իմ անունով որևէ այլ պրոֆիլ, որի վրա չկա «կապուտ» նշագրումը, կեղծ էջեր են: Միևնույն է, գնալու ես, հանկարծ չշշկռես: