ԱՄՆ նախագահի թվիթերյան օգտահաշիվը կփոխանցվի Բայդենին առանց հետեւորդների


01:38 , 23 դեկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահի թվիթերյան պաշտոնական էջի հետեւորդները հունվարին չեն անցնի նոր առաջնորդ Ջո Բայդենին պաշտոնական էջի հետ միասին, որը ներկայում ամրագրված է երկրի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի անունով: Bloomberg-ի հաղորդմամբ՝ այդ մասին սոցիալական ցանցի վարչակազմը տեղեկացրել է Բայդենի թիմին:

ԱՄՆ ներկայիս առաջնորդն ունի թվիթերյան երկու օգտահաշիվ, եւ Թրամփը հիմնականում իր հայտարարությունները հրապարակում է անձնական էջում, այլ ոչ ԱՄՆ նախագահի պաշտոնական օգտահաշվում, որը փոխանցում է Սպիտակ տան մի նախագահից մյուսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ