Օհայո նահանգում բանտարկյալը կախվել է մահապատժից երեք օր առաջ


12:30 , 5 օգոստոս, 2013

Օհայո նահանգում բանտարկյալը կախվել է մահապատժից երեք օր առաջ1in.am-ը գրում է.

Հարևանի սպանության համար մահապատժի դատապարտված 44-ամյա Բիլի Սլեգլը Օհայո նահանգի իր բանտախցում հայտնաբերվել է կախված վիճակում՝ հաղորդում է BBC-ն: 

Բանտի մամլո քարտուղար Էլլեն Սմիթը հաստատել է, որ տղամարդը բանտախցում մենակ է եղել:

Հանգուցյալի փաստաբանները արդեն ցավակցություն են հայտնել նրա ինքնասպանության կապակցությամբ: 

Սլեգլը դատապարտվել էր դեռ 1988թ.-ին: 

Դատական լսումների ընթացքում Քլիվլենդի դատախազը խնդրել էր նրան համաներում շնորհել, սակայն պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը և Օհայոյի նահանգապետը մերժել էին նրա խնդրանքը: