Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության առաջին և երկրորդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունվարի 11-ը


18:32 , 22 դեկտեմբեր, 2020
Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության առաջին և երկրորդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունվարի 11-ը։
Դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ աջակցության առաջին ծրագրով հաստատված դիմումների թիվը 93,385 է․ դիմողներից 82,481-ն աջակցությունն արդեն ստացել է։
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բնակիչներին տրվող 300,000 դրամ աջակցության ծրագրով հաստատվել է 28,022 դիմում։
 Երկու ծրագրի շրջանակում էլ աջակցության վճարման գործընթացը շարունակվում է։