Հետաքրքիր է, իր ընտրողները նրան լիազորե՞լ էին, որ իր քաղաքական ուժի իշխանության օրոք հանձնվի Արցախի հանրապետության 70 տակոսը եւ անմիջական վտանգ ստեղծվի ՀՀ սահմանների համար


18:09 , 22 դեկտեմբեր, 2020
Աչքովս ընկավ, որ «իմքայլական» մի պատգամավոր (որի ազգանվանը, ճիշտն ասած, առաջին անգամ էի հանդիպել) ֆեյսբուքում խրոխտ գրառում է արել, թե՝ ես ընտրվել եմ ժողովրդի կողմից եւ իմ ընտրողներն ինձ չեն լիազորել, որ ես որեւէ բան քննարկեմ թալանչիների հետ: Հետաքրքիր է, իր ընտրողները նրան լիազորե՞լ էին, որ իր քաղաքական ուժի իշխանության օրոք հանձնվի Արցախի հանրապետության 70 տակոսը եւ անմիջական վտանգ ստեղծվի ՀՀ սահմանների համար: Ես «Իմ քայլի» նախընտրական ծրագրում նման կետի չեմ հանդիպել: