Ոստիկանության պետին ապօրինի ստիպում են հեռանալ պաշտոնից․ նա հրաժարվել է անօրինական հրահանգ կատարել


18:11 , 22 դեկտեմբեր, 2020

Lurer.com-ը գրում է.

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, Ապարան համայնքի ոստիկանության բաժնի պետ Արմեն Հարությունյանին փորձում են անօրինական կերպով աշխատանքից հեռացնել։

Բանն այն է, որ վերջինիս հրահանգ է իջեցվել գյուղապետերին և համայնքապետերին արգելել ցույցերին մասնակցել և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիրներին։

Արմեն Հարությունյանը հրաժարվել է կատարել ապօրինի հրահանգը, ինչի պատճառով փորձում են վերջինիս ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել։

Ոստիկանության գնդապետը հրաժարվում է նաև ազատման դիմում գրել։