Ուկրաինայից արտաքսվել է ադրբեջանցի «օրենքով գող» Արիֆ Մեխտիևը. Տեսանյութ


12:02 , 5 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Օգոստոսի 2-ի երեկոյան «Սիմֆերոպոլ-Ստամբուլ» ավիաչվերթով Ուկրաինայից արտաքսվել է 52-ամյա ադրբեջանցի «օրենքով գող» Արիֆ Մեխտիևը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Արիֆ Սումգայիթցի անվամբ: Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմը»: 

Նախկինում բազմիցս դատված Արիֆ Մեխտիևը ձերբակալվել էր օգոստոսի 2-ին՝ Եվպատորիայի «Օազիս» հյուրանոցում, Ուկրաինայի ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Ղրիմի Հանրապետության ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների համատեղ օպերացիայի արդյունքում: Նրան արտաքսելու որոշում է ընդունվել հանրապետությունում օպերատիվ իրավիճակի վրա «օրենքով գողի» բացասական ազդեցության կանխման նպատակով:

Հիշեցնենք, որ 2009 թվականի աշնանը ադրբեջանցի «օրենքով գողը» ձերբակալվել էր Տուլայի մարզում՝ Ռուսաստանի տարածքում ապօրինաբար գտնվելու համար, և դատարանի որոշմամբ արտաքսվել էր երկրից՝ մուտքի 5-ամյա արգելքով: Սակայն նույնիսկ մեկ տարի չանցած նա վերադարձել է Ռուսաստան:

2012-ի փետրվարին Մեխտիևը ձերբակալվել է Մոսկվայում: Նրա մոտ հայտնաբերվել էր 1.23 գրամ հերոին: Դատարանի որոշմամբ նա 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել: Պատժի կրումից հետո նրան կրկին արտաքսել են:

Ինչպես հայտնի է դարձել, 1989 թվականին թագադրված Մեխտիևը հակամարտել է ադրբեջանցի մեկ այլ հեղինակության՝Ռովշան Ջանիևի (Ռովշան Լյանկյարանսկի) հետ:

Որոշ տեղեկություններով՝ Մեխտիևն անցած տարի Ադրբեջան է մեկնել հուղարկավորելու որդուն, ով մահացել էր Մոսկվայում:


В столичном ресторане задержан «криминальный генерал» Ариф Мехтиев