Փաշինյանն ուզում է իրենից հետո պետություն չունենանք, նրա նպատակը պետության վախճանն է. Արփինե Հովհաննիսյան


14:44 , 22 դեկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը չի հսկանում ինչ է արել, մինչեւ այս պահը փորձում է արդարանալ, ես իրեն կբացատրեմ, թե ինչ է արել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրպրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի պարտության է պատրաստել Հայաստանը: մենք այսօր չենք պրտվել, մենք պարտվել ենք այն օրը, երբ այս մարդը մեզ թշնամացրեց: Ինքը սկսեց զրոյական կետից ու հիմա Հայաստանը տանում է զրոյական կետ: Նիկոլ Փաշինյանը  մեծ տերեր ունեցող փոքր մարդը, վաճառում էր մեր հայրենիքը, երբ մենք զբաղված էինք իրար ատելով: Երբ մենք զբաղված էինք իրար հետ թշնամություն անելով: Նա այդ ընթացքում մեզ պատրաստում էր պարտության: Ինքը պարտվել է, բայց ուզում է ապացուցել, թե  ինքը չի պարտվել, Հայաստանն է պարտվել: 44 օր նա սպանում էր քո եղբորը, իմ եղբորը, որ պահեր իր աթոռը: Դրա համար այս մարդը արժանի չի հայրենիք ունենալու: