Հանգստացեք, եթե ուզում եք՝ փոքրիկ տաբլետկաներ խմեք. Հայկ Մարության


14:17 , 22 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

«Այս ընթացքում շատ է քննարկվել, թե արդյոք այս իշխանությունները դավաճանական էին: Այսպիսի խյտառակ պարտության համար ստացե՞լ են գումար, թե ոչ»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ դիմելով քաղաքապետին:

Վերջինս, նկատելով, որ այն ապագայում կպարզվի, հայտնեց, որ նրանք, ովքեր դեռևս այդ մասին  կարծիք չեն հայտնել, դավաճանել են հայ ժողովրդի իղձերը, ժողովրդի տված քվեն: 

Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ եթե ավագանու մեծամասնությունն ներկայացնող անդամները գնահատական չեն տալիս, ուրեմն կիսում են այդ ամենի պատասխանատվությունը:

«Երևանի ավագանին իրեն պահում է այնպես, կարծես որևէ առնչություն չունի այս իարավիճակի հետ և որևէ տեսակետ չի ուզում արտահայտել այս մասով»,- հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավարը և հավելեց, որ գնահատական տալու ժամանակն անցել է և «Իմ քայլի» իշխանությունը պետք է հեռանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։