Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ


13:23 , 22 դեկտեմբեր, 2020
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Աﬔնայն Հայոց կաթողիկոսի՝ դեկտեմբերի 21-ի hայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի և մայրավանքում զբաղեցրած մյուս բոլոր պաշտոններից, նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ։