13:41 , 22 դեկտեմբեր, 2020Tert.am-ը գրում է․
Ռուսական «Կոմերսանտ»-ի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքում ձախողված այցին, ՀՀ ներքաղաքական իրավիճակին ու հասարակական տրամադրություններին:
Ստորև ներկայացնում ենք պարբերականի հոդվածը:
«Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրն ապրեց իր քաղաքական կարիերայի ամենաամոթալի օրերից մեկը: Նա նախատեսում էր այցելել Սյունիքի մարզի մի քանի քաղաքներ, որտեղ այժմ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ սահմանազատման համար, սակայն ցուցարարները փակել էին հանրապետության հարավ տանող ճանապարհը, որի պատճառով պաշտոնական ավտոշարասյունը վերադարձավ մայրաքաղաք Երևան: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հորդորեց խափանել վարչապետի՝ նախապես ծրագրված այցությունը մարզ: Նման քայլի համար քաղաքապետը ձերբակալվեց «օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու համար»: Հնարավոր է, որ սա նրան դարձնի նոր ժողովրդական հերոս:
Իրավիճակը Սյունիքի մարզում, ուր երկուշաբթի այցելեց Նիկոլ Փաշինյանը, վերջին պատերազմից հետո ավելի է վատթարացել, քան Հայաստանի այլ մարզերում: Դեռ սեպտեմբերին Գորիս, Սիսիան, Կապան և Սյունիքի այլ քաղաքների հեռավորությունն Ադրբեջանի մոտակա դիրքերից 70 կամ նույնիսկ 100 կմ էր: Իսկ հիմա, երբ ադրբեջանական բանակը գրավեց Զանգելանի շրջանը, որը ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս էր կազմում, սահմանը պետք է անցնի բնակավայրերից մի քանի մետր հեռավորության վրա: Առանձնապես մտահոգիչ է մայրուղու Գորիս-Կապան հատվածը, որը հատում է պատերազմող երկրների սահմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։