11:42 , 5 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Բրունեյի սուլթանն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Վերջերս նա 100 մլն դոլարով գնել է Airbus A340 ինքնաթիռ:
Airbus A340-ը հեռամամայրուղային ռեակտիվ ուղևորափոխադրող ինքնաթիռ է, որը մշակված է Airbus SAS-ի կողմից: Այն աշխարհի ամենաերկար ինքնաթիռներից է: Թևերի լայն բացվածքի և շատ վառելանյութ ծախսելու պատճառով ինքնաթիռը մեծ պահանջարկ չի վայելում: Ամբողջ աշխարհում դրանից թողարկվել է 28 հատ:
Սուլթանի ինքնաթիռում բազմաթիվ սրահներ կան՝ միջանցք, խորհրդակցությունների դահլիճ, ննջարան, լոգարան, որտեղ կա ոսկե լվացարան:
Նշենք, որ Բրունեյի սուլթան Հասանալ Բոլիկահն արդեն վաղուց է երթևկում այս ինքնաթիռով, և, ըստ ամերիկյան հետախուզության, այնտեղ հայտնվելն ավելի դժվար է, քան ԱՄՆ-ում միջուկային զենքի թողարկման սենյակ:
Ինքնաթիռի վառելանյութի համար նախատեսված հատուկ բաքերը մեծացրել են թռիչքի հեռավորությունը մինչև 15 հազար կմ:
Սուլթանի ինքնաթիռը ներկված է Բրունեյի ազգային դրոշի գույներով, հաղորդում է Bigpicture.ru-ն: