Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները հանրահավաք են անում Հանրապետության հրապարակում. LIVE


12:27 , 22 դեկտեմբեր, 2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները հանրահավաք են անում Հանրապետության հրապարակում։

Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Նշենք, որ այսօր տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։