Հայաստանի 4 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է


10:11 , 22 դեկտեմբեր, 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքում եւ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Ախուրյանի եւ Անիի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Չարենցավան, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։