22:49 , 21 դեկտեմբեր, 2020Armenpress.am-ը գրում է․
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 21-ին, ժամը 16։42-ին ահազանգ է ստացել, որ Եղեգիս գյուղի չգործող դպրոցի պատը փլուզվել է․ կա տուժած։
Պարզվել է, որ Եղեգիս գյուղի Կենտրոնական փողոցում գտնվող երկհարկանի դպրոցի ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու ժամանակ փլուզվել է 2-րդ հարկի ներքին պատը (մոտ 20 քմ), ինչի հետևանքով քաղաքացի Լյովա Ղ․-ն (ծնված 1967 թ.) ստացել է մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լյովա Ղ․-ն հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: