22:27 , 21 դեկտեմբեր, 2020Armenpress.am-ը գրում է․
Հանրապետությունում դեկտեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Առանձին հատվածներում ձյունը կլինի ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կլինի բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 25-26-ին գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: