Ազատ Գասպարյանին վերջին հրաժեշտը՝ այսօր


11:24 , 5 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 12:00-14:00-ը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Հուղարկավորությունը կլինի Երևանի քաղաքային գերեզմանատան պանթեոնում՝ Թոխմախում:

Նշենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանը մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Ազատ Գասպարյանի մոտ ախտորոշված էր քաղցկեղ: Անցել էր քիմիաթերապևտիկ բուժում, նրան զննելու եւ անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու համար հրավիրվել էին նաեւ մասնագետներ արտերկրից, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց։