Տիգրան Ավինյանի հրամանով նախկին ՊՊԾ տարածքը վաճառվել է իր ընկերոջը` 10 անգամ ավելի քիչ գումարով․ այդ գործարքից նրանք աշխատել են ավելի քան 2 միլիոն դոլար. Միքայել Մինասյան


21:28 , 21 դեկտեմբեր, 2020

Տիգրան Ավինյանի ուղիղ հրամանով Հանրապետության փողոցի վրա գտնվող նախկին ՊՊԾ տարածքը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից գնահատվել է 871 միլիոն դրամ, Տիգրան Ավինյանի նամակի հիման վրա ուղիղ աճուրդով վաճառվել է  Ավինյանի ընկերոջը` տասն անգամ  ավելի քիչ գումարով․նրանք աշխատել են ավելի քան 2 միլիոն դոլար:

Այս մասին այսօր հրապարակված Requiem 4 տեսաշարի ընթացքում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Գույքի կառավարման կոմիտեն դրանից հետո գրում է նամակ Տիգրան Ավինյանին` ասելով, որ այս գործընթացը անօրինական է և զրո: Սրանք ենք թղթերը, փաստերը, սա է թալանը, թալանը և ժողովրդի սեփականությունը վաճառվում է ցածր գներով՝ անթաքույց գողանալով մարդկանցից:

Կան փաստեր, և այդ փաստերի շուրջ պետք է կառուցել ապագան և կա փաստ, որ հայ ժողովուրդը կամ հայ ժողովրդի մեծամասնությունը սխալվել է։ Ժողովուրդը սխալ է, բայց մեղավոր չէ»,-ասաց նա: