Պատերազմում մեր զոհերի իրական թիվը մոտ 7000 է, իսկ ՀՀ ինքնիշխան տարածքից արդեն մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր հանձնվել է. Հրանտ Բագրատյան (Video)


21:31 , 21 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այն մարդկանցից է, որոնց մասին ասում են՝ իր հետ հարաբերվելիս հաշվի առ հնարավոր վատագույն սցենարը, նա տանուլ է տվել մեր հայրենիքը, զոհերի իրական թիվը մոտ 7000 է, անհետ կորածներին գտնելու հույսերը գնալով նվազում են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Մենք մեր ձեռքով կարող էինք մեզ պաշտպանել, բայց ռուս ժողովրդին դրանով ծանրաբեռնել ենք։ Հադրութի շրջանը ռուսներն ուզում են մեզ վերադարձնել, բայց հայկական կողմը ջնջված է։ Եթե սեպտեմբերի 28-ին Փաշինյանը գնար, մենք պատերազմում կհաղթեինք։ Սոթքի հատվածում տարածքներ ենք տվել, Ներքին Խնձորեսկ գյուղի մի մասն ենք տվել։ Այսօր ադրբեջանցիները վերցնում են ավելին, Հայաստանից էլ են վերցնում»,- ասել է քաղաքական գործիչը:     

Ըստ Բագրատյանի՝ տարակուսելի է՝ ինչո՞ւ է Փաշինյանը գնում Սյունիք, փոխանակ սահմանների ճշգրտմամբ զբաղվելու. «Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ ստախոս է, խելագար և հիվանդ, ամենայն հայոց գիժ։ Նա միտումնավոր է դավաճանել պետությանը։ Կորսված տարածքներում նա միջուկային թափոնները շաղ չտվեց թշնամու դեմ, նահանջի մասին անիմաստ հրամաններ էր տալիս։ Օրինակ Հադրութում նահանջելու անհասկանալի հրաման է եղել։ Նահանջողները մյուս զորքերի մեջ խառնաշփոթ ու խուճապ են տարածել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ