ԵՄ-ն խորհուրդ է տվել օգտագործել Pfizer-ի և BioNTech- ի պատվաստանյութը


19:29 , 21 դեկտեմբեր, 2020

Armenpress.am-ը գրում է.

Դեղորայքի հարցերով եվրոպական գործակալությունը  (EMA) խորհուրդ է տվել օգտագործել ԵՄ-ի շուկայում COVID-19 դեմ առաջին պատվաստանյութը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է գործակալության խոսնակը:

Խոսքը Pfizer-ի և BioNTech- ի պատվաստանյութի մասին է:

«Գործակալությունն այսօր խորհուրդ է տվել պայմանական թույլտվություն տրամադրել առաջին COVID պատվաստանյութին», - ասել է գործակալության խոսնակը: