18:58 , 21 դեկտեմբեր, 2020Tert.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանն այլևս երկրում իշխանության չունի, նա հեռանալու է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը:
«Խայտառակություն է, որ նա երկրում պիտի տեղաշարժվի մի քանի հազար ոստիկանի և ինչ-որ քանակությամբ կողմնակիցների ուղեկցությամբ, տարբեր տեսակի ռեպրեսիաներով, ձերբակալություններով, սադրիչներով: Այս ամենը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին շատ քիչ օրեր են մնացել։ Ինչքա՞ն պետք է շարունակի ոստիկանական շքախմբերով իրեն պաշտպանել»,-ասաց նա:
Անդրադառնալով Սյունիքում սահմանային փոփոխություններին՝ Արա Գասպարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կազմաքանդել է պետական ինստիտուտները, Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը չեն տիրապետում իրավիճակին, չեն կարողանում պատշաճ կատարել իրենց գործառույթները երկիրը սահմանների անվտանգության պահպանության առումով:
«Պետական ինստիտուտները ծանր իրավիճակում չեն գործում, կամ եթե գործում են, ապա ոչ բավարար մակարդակի: Պաշտպանության նախարարն ասում է՝ դիմեք ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն ասում է զգույշ եղեք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ