ՊՆ-ն հերքում է տարածվող լուրերը, թե հրահանգ է եղել Տավուշի մարզի երկու գյուղերից դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները


18:50 , 21 դեկտեմբեր, 2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է տարածվող լուրերը, թե հրահանգ է եղել Տավուշի մարզի երկու գյուղերից դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները և թե իբր գյուղերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: