Այս հոդվածով որևէ դատական ակտ երբևէ չի եղել, նույն հոդվածն էր, որով 2018-ին Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի նկատմամբ գործ հարուցվեց. Տարոն Սիմոնյանը` Առուշ Առուշանյանի դեմ հարուցված գործի մասին


18:29 , 21 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Գորիսի Քաղաքապետի հետ Առուշանյանի հետ մեն կարելի է ասել ինչ-որ առումով մարտական ընկեր ենք, որովհետև նույն դիրքերում ենք անցկացրել պատերազմի մի քանի օրերը․ այս մասին ՔԿ-ի դիմաց ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Առուշանյանի ձերբակալությանը:

«Պարզապես եկանք՝ տեսնենք, թե ինչ քրեական գործ է, ինչ հոդվածով է հարուցված` հասկանալու համար գործընթացի տրամաբանությունը: Ընդհանրապես և ես, որպես իրավաբան, կարող եմ ասել, որ այն հոդվածը, որով հարուցված է, այդ հոդվածով որևէ դատական ակտ երբևէ չի եղել, այս նույն հոդվածն էր, երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի նկատմամբ գործ հարուցվեց, հասկանում ենք՝ դրա ներքո որևէ իրավական, փաստական հիմք չկա»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ