17:51 , 21 դեկտեմբեր, 2020
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Մարդու իրավունքների պաշտպանը լռությամբ եւ խոնարհումով հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին: