11:30 , 5 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Բայկալ լիճը թափվել է 20 տոննա ձմերուկ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն: Պատճառը եղել է ձմերուկները տեղափոխող «МАЗ»-ի շրջվելը:
Ամենայն հավանականությամբ, չի աշխատել արգելակման համակարգը: Մեքենան չի կարողացել շրջադարձ կատարել և կողքի է շրջվել:
Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է մարմնական վնասվածքներով: