Մոսկվան և Բաքուն կառուցողական երկխոսություն են վարում․ Պեսկով


16:19 , 21 դեկտեմբեր, 2020

Pastinfo.am-ը գրում է․՛

Մոսկվան և Բաքուն սերտ ու կառուցողական երկխոսություն են վարում բոլոր հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը։ Հայտնում է Ռիա Նովոստին։

«Մոսկվան և Բաքուն գտնվում են կանոնավոր և կառուցողական երկխոսության մեջ բոլոր հարցերի շուրջ»,-ասել է Պեսկովը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին՝ արդյոք Ադրբեջանը և Ռուսաստանը ռուսական խոցված ուղղաթիռի հարցով համագործակցում են․ «Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել այս հարցի վերաբերյալ»,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն հայտարարել էր, որ Հայաստանի տարածքում՝ ռազմական գործողությունների տարածքից դուրս, խոցվել է ռուսական Ми-24 ուղղաթիռ