Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Լաչինի և Նախիջևանի միջանցքների գործարկման ժամկետը


16:09 , 21 դեկտեմբեր, 2020

Pars Today-ը գրում է․

Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի լրատվամիջոցները մեջբերելով Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքերը, գրել են, որ Լաչինի և Նախիջևանի միջանցքների կգործարկվեն «առաջիկա ժամանակահատվածում»:

Թուրքական «Հուրիեթ» օրաթերթը գրել է, որ լրագրողների այն հարցին, թե երբ կբացվեն Լաչինի և Նախիջևանի միջանցքները, Աքարը պատասխանել է, որ դա տեղի կունենա առաջիկայում:  Աքարը հավելել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը, Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են այս հարցը: