Հերիք չի՞ խաբես, արա. Սյունեցին՝ Նիկոլ Փաշինյանին (Video)


15:16 , 21 դեկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Այսօր շատ է խոսվում, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Սյունիքի սահմաններին, դա Սյունիքը հանձնելու պրոցես է, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է: Այս մասին Սիսիանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա ելույթի ժամանակ հավաքվածներից մեկը տեղից բացականչեց. «Հերիք չի՞ խաբես, արա»: Այս խոսքից հետո հավաքվածների մեջ դժգոհության ձայներ լսվեցին, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Հանգիստ, հանգիստ»:

Նիկոլ Փաշինյանը խնդրեց ուշադրությունը սեւեռել իր խոսքին, քանի որ կարեւոր բան է ասում: