Հերիք չի՞ խաբես, արա. սյունեցին՝ Նիկոլ Փաշինյանին (Video)


14:35 , 21 դեկտեմբեր, 2020

Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ,  ինչպես ավելի վաղ նա էր հայտնել՝  գնում է՝ սյունեցիների աչքերի մեջ նայելու: Սիսիանի քաղաքային պանթեոնից դուրս  գալուց հետո Փաշինյանը սյունեցիների հետ խոսեց՝ ասելով, որ ինքը նայեց սյունեցիների աչքերի մեջ:

Նրա խոսքով՝ Սյունիքին իրականում վտանգ չի սպառնում, և այն հայտարարությունները, թե Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ է դրվում, տեղի ունեցողը Սյունիքը հանձնելու գործընթացներ է,  իրականությանը չի համապատասխանում:

Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում,  սյունեցիներից մեկը հայտարարեց. «Հերիք չի՞ խաբես, արա»:

Սրան հաջորդեց այն, որ հավաքվածները լռեցրին քաղաքացուն: Ստեղծված աժիոտաժն էլ Փաշինյանն արձագանքեց՝ հանգիստ, հանգիստ:

Մանրամասները՝ տեսանյութում։