Ճապոնիայում հրդեհ Է տեղի ունեցել Toyota-ի գործարանում. Kyodo


14:38 , 21 դեկտեմբեր, 2020

Դեկտեմբերի 21-ին հրդեհ Է տեղի ունեցել Ճապոնիայի Toyota Motor խոշորագույն ավտոկոնցեռնի գործարանում՝ Այտիի պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տուժածների մասին տվյալներ այս պահին չկան: Ձեռնարկության եւ դրան հարող շինությունների տարածքից տարահանվել Է ընդհանուր առմամբ 300 մարդ:

Կրակը մարելու համար պատահարի վայր Է ժամանել 14 հրշեջ խումբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: