11:41 , 21 դեկտեմբեր, 2020Tert.am-ը գրում է․
Պաշտպանության նախարարն իրավունք չունի ընդհանրապես զինվորական կոչում ունենալ, ապուշ-ապուշ խոսելուց առաջ թող գա, ես իրեն տանեմ Գորիսից մինչև Կապան ճանապարհը ցույց տամ, թե ինչքան վտանգավոր վիճակ է՝ ճանապարհի մի հատվածը «Թասի ոլորաններ»-ի վրա, որ տվել է թուրքին ու ասում է, որ ռուսը այնտեղ կանգնած է, գնանք այդ տեղը կանգնենք, տեսնենք, որ Տաթևի ՀԷԿ-ը թշնամու ուղիղ նշանառության տակ է. այսօր Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց տեղի բնակիչներից Նորայր Ասրյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունիք, սակայն սյունեցիները փակել էին Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ արգելելու Փաշինյանի մուտքը այնտեղ:
«Վաղը, եթե պատերազմ եղավ, Տաթևի ՀԷԿ–ը խփեցին, ո՞վ է պատասխան տալու, անվտա՞նգ է այ շունշան որդի, քեզ գեներալի կոչում տվողն ու պաշտոնը տվողն է մեղավոր, որ դու քարտեզից գաղափար չունես: Ձեր գծած քարտեզի երեսից ամբողջ Զանգեզուրի շրջանում մի քառակուսի մետր ապահով տարածք չկա, որ թուրքի հրետանին չկարողանա խփի: Թուրքին բերեցիք, մտցրիք ուղիղ Կապան, եթե մինչև քո վարչապետը լինելը թուրքը իմ տնից 85 կմ էր հեռու, հիմա 8 կմ է հեռու, ի՞նչն է անվտանգ»,– ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։