Վախկոտը մաքսիմում կարա մեզ ձերբակալի. Գորիսի փոխքաղաքապետը՝ Փաշինյանի մասին (Video)


10:33 , 21 դեկտեմբեր, 2020

Սյունեցիները փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը:

Գորիսի փոխքաղաքապետը հայտարարեց, որ Փաշինյանն իզուր է գալիս Սյունիք, իրեն չեմ էլ լսելու, ինքն այստեղ տեղ չունի. «Կարող է գա, գլխներովս անցնի: Ի՞նչ պետք է մեզ անի, մաքսիմում ձերբակալի, թող ձերբակալի: Թուրքը էստեղ ա, ես թուրքից վախենամ, թե իրենից: Ոչ թուրքից եմ վախենում, ոչ էլ իրենից: Եթե ինքն այդքան ուժեղ է, թող պատասխանի դրսի հայհոյանքներին, ոչ թե գա մեզ ձերբակլի, ոչ թե ոստիկանական ուժեր ուղարկի: Քաղաքապետ է ձերբակալում: Իր կալիբրը քաղաքապետ ձերբակալելու չի: Չնայած իր կալիբրը զրոյական է: Հաստատ Սյունիքը չունի նման վարչապետ: Ինքը թուրքին բերել հասցրել է մեր տուն»»,-ասաց նա՝ հավելելով, որ այստեղ են Սյւոնիքի տարբեր համայնքների բնակիչներ