Քիչ առաջ ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին


08:07 , 21 դեկտեմբեր, 2020

Մեկ ժամ առաջ ձերբակալել են Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Նա նշեց, որ իրենց բողոքի ակցիան, այնուամենայնիվ, շարունակվելու է:

Հիշեցնենք, որ քաղաքապետը ժամեր առաջ հանդես էր եկել կոչով, որով հորդորում էր գորիսեցիներին միանալ ավտոերթին, որը նպատակ ուներ խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։