Բացի զգոնության մասին հորդորներից, ի՞նչ գործուն միջոցներ են ձեռնարկում համապատասխան մարմինները. Տիգրան Աբրահամյան


20:51 , 20 դեկտեմբեր, 2020
Կարճ ասած, ԱԱԾ-ն ասում է, որ մինչև Կապան-Գորիս ճանապարհահատվածում սահմանի պաշտպանության անհրաժեշտ ընթացակարգերը չանցնենք՝ անվտանգ չի։ Իսկ թե երբ դա կլինի, հաղորդագրությունում ոչինչ չկա։
Մոտավորապես նույն բանը Սյունիքի մարզպետարանն է ասում։
Խնդիրն այն է, որ ոչ մի կառույց չի ասում, թե ինչ անի ստեղծված իրավիճակում, այդ ճանապարհով, տարբեր նպատակներով երթևեկող մարդը և մինչև երբ է այդ ճանապարհը երթևեկության համար վտանգավոր լինելու։
Կարևորը չի ասվում՝ կա՞ շրջանցիկ ճանապարհ, թե՞ ոչ, իմ իմանալով կա, ի՞նչ է արել կառավարությունը նոյեմբերից 9-ից հետո այդ ճանապարհի բարեկարգման ուղղությամբ։
Բացի զգոնության մասին հորդորներից, ի՞նչ գործուն միջոցներ են ձեռնարկում համապատասխան մարմինները՝ մինչև սահմանային անվտանգության լիարժեք ապահովումը, քաղաքացիների շարժերն ապահովելու նպատակով։