Ատլետիկոն նոր պայմանագիր կառաջարկի Սիմեոնեին


19:35 , 20 դեկտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Ատլետիկոն» նոր պայմանագիր կառաջարկի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին: Այս մասին հայտնում է Marca-ն:

Նշվում է, որ «Ատլետիկոյի» ղեկավարությունը թիմի համար ավելի հարմար մարզիչ չի տեսնում:

Ակումբի հետ Սիմեոնեի գործող պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը:

Այս մրցաշրջանում «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության առաջատարն է: