10:28 , 5 օգոստոս, 2013
Panarmenian.net-ը գրում է.
Նախօրեին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Զինավան թաղամասի թիվ 2 շենքի մուտքում արկ է հայտնաբերվել:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատաքներ իրականացնող կենտրոնի սակրավորների խումբը:
Հրշեջ-փրկարարները և ՀՆՓԱԻ սակրավորները վնասազերծել են արկի պարկուճը և հանձնել Աբովյանի ոստիկանության բաժնի աշխատակիցներին: