«Ուզում եմ հասկանալ՝ 2018 թ-ին «ստորացվածության կապանքներից» վերջապես ազատված «ժողովրդի» «հպարտ քաղաքացի» սեգմենտը ինչո՞վ է այսօր հպարտ»․ Արտյում Մարկոսյան


18:29 , 20 դեկտեմբեր, 2020
հ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Անկեղծ, մի կողմ դնելով էմոցիաները և, սառնասրտորեն, նայելով զուտ փաստերին ու իրականությանը, պարզապես ուզում եմ հասկանալ, թե 2018 թ-ին, "ստորացվածության կապանքներից" վերջապես ազատված, "ժողովրդի" "հպարտ քաղաքացի" սեգմենտը ինչո՞վ է այսօր հպարտ՝ ինչո՞վ է հպարտանում ու պատրաստվում հպարտանալ ապագայում( եթե մեզ, իհարկե, բախտ ու հնարավորություն կվիճակվի այն ունենալ )։
Ուզում եմ հասկանալ՝ արդյոք սա՞ է այն "ազատ և երջանիկ Հայաստանը", որտեղ պիտի ապրեին իրենք և իրենց երեխաները, ինչի համար՝ կեցցեն...
Հ.Գ.
Համոզված եմ, երբ 1988թ-ին, Ազատության հրապարակում, Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն առաջինը ծածանեց Եռագույնը և, այն օրը, երբ արտաբերեց "Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու..." ճակատագրական այս նախադասությունը՝ նա ա՛յս Հայաստանն ի նկատի չուներ...