Նիկոլ Փաշինյանը Շուշան Փաշինյանի հետ այցելել է Դիլիջան, Սեւ Քար և Իջևան համայնքներ ու հարգանքի տուրք մատուցել զոհված հերոսների հիշատակին


15:58 , 20 դեկտեմբեր, 2020

Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Սեւ Քար եւ Իջեւան համայնքներ։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծնկի իջել եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում դեկտեմբերի 19-21-ը հայտարարվել է եռօրյա սուգ։