Վիեննայում նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու մեջ կասկածվող ևս 2 մարդ է ձերբակալվել


15:37 , 20 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Վիեննայում նոյեմբերի սկզբին տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցության մեջ կասկածվող ևս երկու մարդ է ձերբակալվել, տեղական Kronen Zeitung պարբերականին հղումով գրում է ria.ru-ն։

Պարբերականի տվյալներով՝ կասկածյալներից մեկը՝ աֆղանական ծագում ունեցող ավստրիացին, ուրբաթ երեկոյան ձերբակալվել է հատուկ նշանակության Cobra ավստրիական հակաահաբեկչական ստորաբաժանման ջանքերով:

Բացի այդ, կիրակի դատախազությունը հայտնել է ևս մեկ մարդու ձերբակալության մասին, հավելում է թերթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։