Տեղեկությունը հաստատվեց. Սյունիքի անվտանգությունը հանձվեց ռուս սահմանապահներին. Mediaport


00:33 , 20 դեկտեմբեր, 2020
ediaport-ի տեղեկությունը հաստատվեց. Սյունիքի անվտանգությունը հանձվեց ռուս սահմանապահներին

Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարություն տարածեց՝ հաղորդելով, որ Սյունիքի Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները:

Ավելի վաղ մենք գրել էինք, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով գաղտնի
պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին

Ըստ էության, ռուս սահմանապահների և Ադրբեջանցի զինծառայողների շփման գիծը որոշել են ռուսներն ու ադրբեջանցիները՝ առանց հայկական կողմի նույնիսկ մասնակցության:

Սա վերջին մեկ ամսում Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդից գաղտնի ստորագրվող երկրորդ փաստաթուղթ է, որով զիջվում է Հայաստանի ինքնիշխանությունը: