Մոսկվայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6459 դեպք


22:49 , 19 դեկտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Ռուսաստանում վերջին մեկ օրում COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում ՝ 6459: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սանկտ Պետերբուրգում գրանցվել է 3754, Մոսկվայի մարզում ՝ 1514 դեպք:

Կորոնավիրուսի նոր դեպքերի ամենափոքր թիվը Ռուսաստանում գրանցվել է Հրեական ինքնավար շրջանում `28 դեպք, Չուկոտկա ինքնավար շրջանում` 10 և Նենեցի ինքնավար շրջանում`2: