Հոֆենհայմը դժվարին խաղում հաղթեց Մյունխենգլադբախի Բորուսիային. Ադամյանը ՝ գոլային փոխանցման հեղինակ


21:22 , 19 դեկտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր և 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ: Մեր ընտրանու հարձակվողն իր հաշվին գոլային փոխանցում գրանցեց:

Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան ՝ Կրամարիչը և Սեսենյոնը:

Մյունխենգլադբախը հանդիպումն ավարտեց տասը ֆուտբոլիստներով: Խաղադաշտից հեռացվեց Մարկուս Թյուրամը:

Այսպիսով, Ադամյանի թիմը վաստակեց 15 միավոր և բարձրացավ 10-րդ հորիզոնական: