ՌԴ ԱԳՆ-ն որոշել է Բոսնիային վերադարձնել Լավրովի՝ նվեր ստացած սրբապատկերը


20:59 , 19 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ՌԴ ԱԳՆ-ն որոշել է վերադարձնել XVIII սրբապատկերը, որը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նվեր է ստացել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկից: Ինչպես փոխանցում է РБК-ն՝ վկայակոչելկով գերատեսչության հայտարարությունը, սրբապատկերը որոշվել է վերադարձնել՝ դրա ծագումը պարզելու համար:

Դեկտեմբերի 14-ին սերբական СРНА լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լավրովի՝ Սարաևո կատարած այցի ժամանակ Դոդիկը Լավրովին է նվիրել ոսկեզօծ շրջանակով 300-ամյա սրբապատկերը, որը գտնվել է Լուգանսկում: Նշվում էր, որ պատկերի հակադարձ կողմում պատկերված է եղել «Կրթության ազգային կոմիտե, Ուկրաինա. Օդեսայի շրջանային հանձնաժողով» գրությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ