Առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով․ Գլխավոր դատախազության գնդապետն ազատվել է աշխատանքից

18:16 , 19 դեկտեմբեր, 2020

ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեսյբուքյան էջում արված գրառմամբ:

«Հարգելի ընկերներ,

Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։

Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով։ Հայտնում եմ նաև, որ օրերս համացանցային որոշ կայքերում իմ ազատման պատճառների վերաբերյալ առաջ քաշված վարկածները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։

Հարգանքով՝ Գրիգորի Անդրանիկի Պողոսյան»,- գրել է նա: