Այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված․ մարզպետ


17:21 , 19 դեկտեմբեր, 2020

Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տարածել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հայտարարությունը, որում վերջինս վստահեցնում է, որ մարզի բոլոր սահմանները հուսալի ձեռքերում են ու պաշտպանված։ Գրառման մեջ ասվում է․

«Սիրելի՛ սյունեցիներ

Հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա ու մեր պաշտպանությունն ամուր է»։