Նիկոլի աջակիցները կամ դրանց դերը խաղացողները կիսում են բազմահազարանոց զոհերի արյան համար Նիկոլ-դավաճանի պատասխանատվությունը


01:49 , 19 դեկտեմբեր, 2020
Հարգելի գործընկերներ, սիրելի լրագրողներ,
վաղը Նիկոլ Փաշինյանը կազմակերպում է «Դավաճանների երթը»։ ՀՀ տարբեր մարզերից ու գերատեսչություններից Նիկոլի հանցակիցների՝ օլիգարխների ու պետպաշտոնյաների կողմից սպառնալիքով, համոզելով ու կաշառելով հավաքագրվել են մարդիկ, որոնք Հայաստանի ներկա ողբերգության մեջ պետք է խաղան Նիկոլ-դավաճանի համակիրների դերը։
Աջակիցները կամ դրանց դերը խաղացողները կիսում են բազմահազարանոց զոհերի արյան համար Նիկոլ-դավաճանի պատասխանատվությունը, նրանք չունեն ոչ մի արդարացում։
Խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին ակտիվորեն լուսաբանել «Դավաճանների երթը», հնարավորինս լայնորեն տեսա-և լուսանկարահանման միջոցներով արձանագրելով եւ տարածելով երթի մասնակից դավաճաններին, որոնք պատրաստ են Նիկոլի հետ կիսել արյան եւ մահվան պատասխանատվությունը։
Ազգը պետք է ճանաչի իր դավաճաններին։