Սասուն Խաչատրյանը բոլոր քննիչներին և աշխատակազմին՝ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի ղեկավարությամբ հրավիրել է ՀՔԾ, որպեսզի ժամը 12:00-ին քաղաքացիական հագուստով միանան դեպի Եռաբլուր վարչապետի գլխավորած երթին


01:03 , 19 դեկտեմբեր, 2020
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ծառայության բոլոր քննիչներին և աշխատակազմին՝ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի ղեկավարությամբ, վաղն առավոտյան ժամը 11:00-ին հրավիրել է ՀՔԾ, որպեսզի ժամը 12:00-ին քաղաքացիական հագուստով դուրս գան ՀՔԾ-ից և գնան հրապարակ՝ միանալու դեպի Եռաբլուր վարչապետի գլխավորած երթին: Մի շարք քննիչներ, որոնցից են, օրինակ, Էդիկ Հակոբյանը և Հրաչ Մուշեղյանը, իրենց նեղ շրջապատում հայհոյել են Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ բավական չէ՝ բազմաթիվ քրեական գործերով վերջինիս պատճառով իրենք կատարել են հանցագործություններ, հիմա էլ ստիպված են մասնակցել ամոթի երթին, որպիսի երևույթ երբևէ չի եղել: